Ավարտվել է զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը: Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՙպետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը՚: Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Պարույր Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով: