ԱրմԻնֆո-Turan: Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է դանիացի մի խումբ պատգամավորների և լրագրողների Լեռնային Ղարաբաղ այցի մասին տեղեկատվությունը: Այդ հաղորդումները հաստատվելու դեպքում խախտողների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն:
Ինչպես ՙԹուրան՚ գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանությանը (զբաղվում է նաև Դանիայի գործերով) տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայկական մամուլը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղ է ժամանել դանիացի պատգամավորների և լրագրողների պատվիրակությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հրապարակել էին 315 հոգուց բաղկացած ցուցակ, որոնք Ղարաբաղ էին այցելել առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության և հայտարարվել էին ՙանցանկալի անձինք՚: