Գագիկ Ծառուկյանի հիմնական ելույթը կհնչի ոչ իշխանական եռյակի հաջորդ հանրահավաքին: Ինչպես հայտարարել է Ծառուկյանն Ազատության հրապարակում, այսօր նա կլսի իր գործընկերներին: ՙԱսեմ միայն, որ մեր պայքարը սկսվում է այստեղ, այն ենթադրում է երկար ճանապարհ, ենթադրում է պայքար՚,- հայտարարել է նա:
ԲՀԿ առաջնորդը հարցրել է հավաքվածներին`պատրա՞ստ են արդյոք նրանք պայքարի: Ստանալով դրական պատասխան`Ծառուկյանը խոստացել է լինել նրանց կողքին, ՙմիասին գնալ մինչև վերջ՚:
Նրա խոսքով, եռյակի գործողությունները պետք է լինեն հստակ հաշվարկված, խելացի: