Բրյուսելը Երևանի հետ կամուրջները չի այրի` հետագա հաջողության հույսով, և չի հրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում:
ՙԱրդեն այժմ, այս իրավիճակում Արևմուտքն ավելի շատ մեղադրում է Ռուսաստանին, քան Հայաստանին: Պարզապես, Եվրոպայից ասոցացման համաձայնագիր ստորագրելու առաջարկ ստանալուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեր նախագահ Պուտինի հետ և, պատմելով Բրյուսելի առաջարկությունների մասին, հարցներ, թե Մոսկվան ինչ կարող է առաջարկել ի պատասխան: Եթե այդ բնական, գործընկերային պարտավորության արդյունքում, այնուամենայնիվ, լիներ ՄՄ անդամություն, դա կլիներ արժանապատիվ, շահավետ գործընկերություն, որից Հայաստանը կստանար շատ ավելին, քան ստանում է այս նվաստացուցիչ իրավիճակում՚, - հայտարարել է նախկին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է դիրքորոշման կտրուկ փոփոխությունը Ղարաբաղի անվտանգության հարցերով արդարացնելու անընդունելիությունը, նշելով, որ Սարգսյանը եվրաինտեգրման գործընթացի ամենասկզբում պետք է գիտակցկեր Ղարաբաղին սպառնացող վտանգը, և նույնիսկ չարիք համարելով Ռուսաստանի հետ բարեկամությունը, նախընտրելով գնալ դեպի Եվրոպա, պետք է ընտրեր չարիքներից փոքրագույնը` ոչ նվաստացումից հետո: Տեր-Պետրոսյանի համոզմամբ, Սրագսյանը պետք է ղեկավարվեր սպառնալիքների նկատմամբ վերահսկողության տարրական սկզբունքով, նվազագույնի հսցներ սպառնալիքները: Եվ եթե անգամ Մաքսային միության հեռանկարն անխուսափելի էր, կարելի էր և պետք էր անել այնպես, որպեսզի Հայաստանը կարողանար առավելագույն օգուտ քաղել այդ անդամությունից: