Հայաստանը բախվել է ներքին և արտաքին լուրջ
մարտահրավերների, որոնք պահանջում են շուտափույթ համակարգային լուծումներ: Մայիսի
22-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Արծվիկ Մինասյանը` արտահայտելով կուսակցության դիրքորոշումը կառավարության
2014-2017 թ. ծրագրի նկատմամբ:
Մինասյանի
ասելով, երկրին անհրաժեշտ է ներքին միաբանություն, առանց որի աշխարհի ոչ մի
պետության չի հաջողվել ելք գտնել ստեղծված ծանր իրավիճակից: Կառավարության ծրագրի
հաջող իրագործման համար ոչ վերջին դերն է խաղում դրանում բնակչության լայն
շերտերի, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներգրավումը: Այդ
համատեքստում կառավարության ծրագիրն նշված սկզբունքներից ոչ մեկին չի
համապատասխանում: Կուսակցությունը կառավարության ծրագրում կցանկանար տեսնել
դրույթ, որն առնչվեր երկրի վերահսկիչ մարմիններում ընդդիմադիր ուժերի
մասնակցությանը, քանի որ առանց համատեղ աշխատանքի անհնար է առաջ ընթանալ:
Հակառակը, առկա կլինի անվստահություն, ծրագրերի փոխադարձ մերժում: Կադրային քաղաքականության հիմքում ՀՅԴ
կցանկանար տեսնել դրույթներ, որոնք առնչվեին քաղաքական և տնտեսական կապի
բացառմանը, անձնական վիրավորանքներից հրաժարմանը, պետական պաշտոնյաների շրջանում
համապատասխան փորձի և տաղանդի առկայության անհրաժեշտությանը, ծառայողական դիրքը
շահադիտական նպատակներով օգտագործելու հնարավորության բացառմանը: Դրա լավագույն
օրինակը կարող էր լինել Էթիկայի բարձրագույն հանձնաժողովի լիազորությունների
ընդլայնումը, որոնց օգնությամբ կարելի էր իրագործել նման քաղաքականություն:
Մինասյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն գործակալություն ստեղծելու
անհրաժեշտությունը, որում զգալի տեղ պետք է տրվեր ընդդիմության
ներկայացուցիչներին: Սակայն այս ամենը կառավարության ծրագրում չկա: Հայաստանի ոչ
մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չպետք է ունենա իր հնարավորւոթյուններն ու եկամուտներն օգտագործել արտասահմանյան
ընկերությունների բաժնետոմսեր կամ երկրի սահմաններից դուրս գույք ձեռք բերելու
համար: Այդ բոլոր միջոցները, Ռուսաստանի օրինակով, որտեղ համապատասխան օրենքի
ընդունումից հետո վերջին ժամանակներս կտրուկ ավելացել են ներքին ներդրումները,
պետք է ուղղվեն հանրապետության ներքին շուկա: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե
բիզնեսին, այլ` բաժնետոմսերին, ավանդներին, տներին: Այդ բոլոր առաջարկությունները
ներկայացվել են կառավարություն և մերժվել: ՀՅԴ 34 առաջարկություններից ընդամենը
11-ն են մասամբ ընդունվել: