Վերաքննիչ դատարանում օգօստոսի 9-ին շարունակվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Դատավոր Եվա Դարբինյանը հերթական անգամ մերժել է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Տիգրան Առաքելյանը պնդել է, որ իրեն կալանավորել են առանց որևէ հիմքի:
Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստները կալանավորվել էին 2011 թ. օգոստոսի 9-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ընդհարման հետևանքով: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, ակտիվիստ Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Հայ ազգային կոնգրեսը դատարանի որոշումը բնորոշել է որպես քաղաքական պատվեր: