Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Արևելյան գործընկերության մասնակից երկրների նկատմամբ ՙմանիպուլյացիան և շանտաժը՚:
Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանն առեւտրային վեճեր է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, ինչպես նաև սպառնացել է Հայաստանի ազգային շահերին`ստիպելով երկրին անդամակցել Մաքսային միությանը: ՙԲացի այդ, այս գործողությունն ուղեկցվում է Ռուսաստանի կողմից զանգվածային տեղեկատվական արշավով`նպատակաուղղված ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի առավելությունների վարկաբեկմանը՚,-նշվում է բանաձևում:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանի վարքագիծը բացասաբար կանդրադառնա ԵՄ հետ հարաբերությւոնների վրա: ՙԵԺԿ-ն ափսոսանք էր հատնում Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ, ինչն ի չիք է դարձնում ԵՄ-ի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները՚,- ասվում է բանաձևում:
ԵԺԿ-ն ընդգծում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խոր և համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման հետ: