«Հայաստանն
իրոք Ադրբեջանի պատմական հողն է, ուր մենք ապագայում կվերադառնանք:
Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողեր վերադարձի
գաղափարով` ներառյալ Հայաստանը»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հունվարի 22-ին
Գյանջայում (հայկական Գանձակ – խմբ.) այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ցմահ
նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես այդ մասին բազմիցս ասել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ
ասել. ապագայում ադրբեջանցիները պետք է վերադառնան մեր բոլոր պատմական հողեր,
որոնք չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և դրա հարակից տարածքներով: 19-րդ
դարի ոչ այնքան վաղ պատմությունում նշվում է ըհնդարձակ տարածքը, որտեղ ապրել են
ադրբեջանցիներ», - հայտարարել է նա: Նշելով Ադրբեջանի զարգացումը վերջին 20
տարիներին, չնայած «օկուպացիային» և դժվարություններին, Ալիևը խոստաց ել է
զարգացումը դարձնել առավել սրընթաց և զուգընթաց «վերականգնել տարածքային
ամբողջականությունը»` հորդորելով «դրանում ոչ մի կասկած չունենալ»: