Եվրախորհրդի
խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն սկսվել է Ադրբեջանի հասցեին խիստ
քննադատությամբ` այդ երկրում տիրող ոչ ժողորդավարական իրավիճակի առնչությամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ Հայաստանի
պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ասելով, նիստի ընթացքում բարձրացվել է այդ երկրում
քաղբանտարկյալների և լրագրողների նկատմամբ հալածանքի հարցը: «Նույնիսկ այդ հարցերի
առնչությաբ Ադրբեջանի վերաբերյալ հատուկ զեկույց կազմելու որոշում է կայացվել,
ինչին չափազանց բուռն է արձագանքել ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ
Սեիդովը` կազմակերպության նախագահ Էնն Բրասերին մեղադրելով քվեարկության ժամանակ
կանոնակարգի խախտման համար: Սակայն Բրասերը հավաստիացրել է, որ ամեն ինչ ընթացել է
կանոնակարգին համապատասխան», - պատմել է Զոհրաբյանը, հավելելով, որ քննարկումների
առաջին օրվանից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ վերաբերմունքը
կտրուկ վատացել է: «Կարծում եմ, որ ԵԽԽՎ լրջորեն կսկսի զբաղվել Ադրբեջանով», -
նշել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք,
որ այսօր Երևանի ժամանակով 14:00-ին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
ելույթը ԵԽԽՎ-ում: