Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին
խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին: Այդ
մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ
խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ
պատրաստվում է խաղաղ և հանգիստ ճանապարհով գալ իշխանության:
ՙԽաղաղ և հանգիստ իշխանության գալու միակ եղանակն
ընտրություններն են, սակայն բոլոր ընտրություններն արդեն կայացել են, և ՀՀԿ հաղթել
է ինչպես խորհդրարանական ու նախագահական, այնպես էլ մայրաքաղաքի
ընտրություններում, համապատասխանաբար, ԲՀԿ այլ ընտրություն չունի, քան` հաջորդ
ընտրություններին սպասելը, այլ ճանապարհ չկա՚, - հայտարարել է նա: Ընդ որում
քաղաքական գործիչը նկատել է, որ ՀՀԿ խորհրդարանում համագործակցում է բոլոր
քաղաքական ուժերի հետ, իսկ կոալիցիայի հարցն արդեն լուծված է, նոր կազմը հաստատված
է, շուտով կներկայացվի կառավարության ծրագիրը, համապատասխանաբար, ԲՀԿ հետ
կոալիցիոն համագործակցության մասին խոսելն արդեն ուշ է:
Խոսելով իշխանական դաշտից դեպի ընդդիմադիր ԲՀԿ մշտական
խուսավարումների մասին` Շարմազանովը հայտարարել է, որ դրանք այդ կուսակցության
ներքին խնդիրներ են: ՙՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվում, մենք քննարկելու ավելի
կարևոր հարցեր ունենք, քան ԲՀԿ կողմնորոշումը՚, - եզրափակել է նա:
Մայիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ ագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե
ԲՀԿ չի դառնա ընդդիմադիր կուսակցություն, սակայն կշարունակի իր աշխատանքը ի բարօրություն
Հայաստանի քաղաքացու և հայ հասարակության: ՙԲՀԿ կլինի այլընտրանքային ուժ՚, -
հայտարարել է Ծառուկյանը, այդպես էլ չորոշակիացնելով, թե ինչ է նշանակում
այլընտրանքային քաղաքական ուժ:
Նշենք, սակայն, որ բոլոր հանրապետական ընտրությունների
նախաշեմին ԲՀԿ դիրքավորվում է որպես արմատական ընդդիմադիր ուժ, իսկ դրանցից հետո
պասիվ քաղաքական դիրք էր զբաղեցնում: