Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով, Հալեպ-Բեյրութ ճանապարհին ավտոբուսի վրա ապստամբների հարձակման հետևանքով զոհվել է 40-ամյա Թամար Սիրունյանը, վիրավորվել է 17 հայ, որոնցից երկուսի առողջական վիճակը չափազանց ծանր է:
Նշենք, որ նախորդ օրը ապսամբները փորձել են պայթեցնել Հալեպ-Բեյրութ երթուղու ավտոբուսը, որի մոտ ռումբ է պայթեցվել, ինչին հաջորդել է հրաձգություն: Դեպքը պատահել է Հալեպի մուտքի մոտ` Խանասեր շրջանում, որտեղ օրեր շարունակ բուռն բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև: Հալեպի շրջափակման պատճառով Հալեպ-Բեյրութ մայրուղին փակ էր ամիսներ շարունակ, վերջերս, սակայն, շրջափակումը ճեղքվել էր, և երթևեկության համար բացվել էր ճանապարհ, որի միջոցով հնարավորություն էր ստեղծվել ճամփորդության և դեպի Հալեպ սննդամթերք տեղափոխելու համար: