ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. մարտի 31-ն անցկացնում է ակցիա «Հարազատներին ավելի մոտ», որի ընթացքում բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները կունենան հնարավորություն շահելու արժեքավոր նվեր և այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև կխաղարկվի 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel
Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress և Bystraya Pochta դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:
Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB
Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին իրական ժամանակի ռեժիմում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: