Orange-ը ներկայացնում է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը՝ իր
կանխավճարային բաժանորդներին հնարավորություն ընձեռելով միաժամանակ վայելել
անսահմանափակ զանգեր ու SMS-ներ ցանցի ներսում, ինչպես նաև ստանալ անսահմանափակ բջջային ինտերնետ: Այս ծառայություններից
օգտվելու համար՝ բաժանորդները կարող են «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակն
ակտիվացնել 1 օրով 150 դրամով կամ 7 օրով 700 դրամով: Տարբերակը վերաակտիվացում է
ավտոմատ:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Orange-ը
շարունակում է ամառային անակնկալները, և ուրախ է այսօր լավ նորություններով
ներկայանալ իրր Orange Բարև, Իմ Երկիրը, Իմ Ընկերները և Orange Մեկ կանխավճարային
բաժանորդներին: Այժմ ակտիվացնելով այս նոր տարբերակը` նրանք հնարավորություն
կունենան ազատ շփվել իրենց մտերիմների հետ և օգտվել բջջային ինտերնետից` առանց
ծախսերի կամ հաշվեկշռի մասին մտահոգվելու:
«Անակնկալ ունենք նաև մեր
ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար. Orange-ը բարելավել է իր
հաճախորդների հավատարմության ծրագիրը, և այսուհետ մեր Դելֆին, Թիթեռ ու Պանտերա
բաժանորդներն իրենց ծննդյան տարեդարձների կապակցությամբ բացի ներցանցային 100
SMS-ներից Orange-ից նվեր կստանան 100 ՄԲ բջջային ինտերնետ ծավալ», ասաց Օրանժ
Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :
Orange-ի բաժանորդներն
«Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը կարող են ակտիվացնել՝ զանգահարելով 129
հեռախոսահամարին կամ 129 հրահանգի միջոցով: