ՌԵՍՈ ապահովագրական
ընկերության տուրիստների ապահովագրության պայմանագիրն արտասահման մեկնողներին
հնարավորություն է տալիս արտերկրում խուսափել որոշ անսպասելի ծախսերից, որոնք
կարող են առաջանալ անհաղթահարելի ուժի ազդեցության պայմաներում: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը գնում է
այն ծախսերի մասին, որոնք տեղի են ունենում ուղևորության ընթացքում, կապված,
մասնավորապես, հիվանդությունների և կոտրվածքների հետ (բժշկական ծախսեր, այդ թվում
նաև հոսպիտալացում, ատամնաբուժական ծախսեր, իրավական խորհրդատվություն`
փաստաթղթերի կորստի կամ գողության դեպքում) ծանրոցի կորստյան հետ, ինչպես նաև
մահվան դեպքում մարմինը հայրենիք տեղափոխելու հետ:
ՌԵՍՈ ապահովագրական
ընկերության տուրիստների ապահովագրությա ծրագիրը բաղկացած է երեք փաթեթներից`
EASY, COMFORT և VIP: Ապահովագրության պայմանագիրը կնքվում է ոչ պակաս, քան 3 օր
ժամկետով: Պայմանագիրը կնքելու համար պահանջվում են միայն անձնագրային տվյալները
(անձնագրի պատճենը):
Ընկերության կողմից
մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների ստացման համար
անհրաժեշտ է այցելել ընկերությա կայք` http://reso.am/arm/1/29/chast.corp.html
կամ զանգահարել (374 60) 275-757:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի,
ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալով` 5.8 մլրդ.դրամ, ՌԵՍՈ ընկերությունը
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ զբաղեցնում է երրորդ տեղը շուկայում, տարեկան
աճը`12%: Բժշկական ապահովագրության գծով ընկերությունն զբաղեցնում է առաջին տեղը,
ավելի քան 3 մլրդ դրամ է, տարեկան աճը`13%: Արտասահման մեկնողների ապահովագրության
գծով ընկերության պորտֆելը 2013 թվականի ավարտին կազմել է 12.6 մլն դրամ:
Ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալըտ 2014-ի հունվարի 1-ին կազմել է 3,3
մլրդ դրամ, տարեկան աճը`2 անգամ: Ընդ որում, բժշկական ապխահովագրության գծով
հատուցումները կազմել են 1,7 մլրդ դրամ (2 տեղը շուկայում), զգալի տարեկան աճով,
իսկ արտասահման մեկնողների ապահովագրության գծով` 2.1 մլն դրամ: Հայստանում գործող
ապահովագրական 18 դասերից ՌԵՍՈ-ն աշխատում է 11-ով:
Նշենք, որ «ՌԵՍՈ» ՓԲԸ Հայաաստանի ապահովագրական
շուկայում գործում է 2009 թվականի հունվարից: Ընկերության բաժնետերերն են`«Պոլիգրաֆիա» ՓԲԸ (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) - 50%
և «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ» ՍՊԸ (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) - 50%: