HSBC Բանկ Հայաստանը հուլիսի 10 –ին մրցանակներ է շնորհել առևտրի
ֆինանսավորման լավագույն հաճախորդներին, որոնք 2013 թվականին ցույց են տվել
լավագույն արդյունքները.
2013 թվականի
արդյունքներով Grand Prix-ին է արժանացել «Արմենիա Վայն» խոշորագույն գինեգործական
ընկերությունը: Ընկերությունը հիմնվել է 2008 թվականին մասնագիտանում է
գինեգործության, կոնյակագործության և ողու արտադրության ոլորտներում: Ընկերությունն ունի իր սեփական
խաղողի այգիները, ինչպես նաև խաղող է մթերում Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերից
(արտադրանքը` «Արենա» գինիները): Մրցանակը շնորհվեց ընկերության գլխավոր գործադիր
տնօրեն, գինեգործ-խորհրդատու Ժան-Բատիստ Սուլեին (Jean-Baptiste Soula):
Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Չեխիա,
Լիտվա, Միացյալ Նահանգներ և Կանադա: Արտահանման ամենամեծ ծավալներն ընկնում են
Ռուսաստանին: HSBC Հայաստան Բանկի հետ ընկերության համագործակցույթունն սկսվել է 2013 թվականին: Ի
դեպ, այս անվանակարգի հաղթողներն ունեն առևտրի ֆինանսավորման ամենադիվերսիֆիկացված
պորտֆելը, համարվում են լավագույն բանակցողները և HSBC տարբեր բանկերում կիրառում
են առևտրի ֆինանսավորման ամենազանազան գործիքներ:
«Միջազգային առևտրի մրցանակ»-ը
բաժին է ընկել «Դերժավա-Ս» ընկերությանը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն
ներկրողներից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և հանդիսանում է
բացառիկ մատակարարն ու դիստրիբյուտորն այնպիսի համաշխարհային բրենդերի, ինչպիսիք
են` հայտնի LACOSTE (Ֆրանսիա), MARS (ԱՄՆ), «WRIGLEY» (ԱՄՆ) և
«COLGATE-PALMOLIVE" (ԱՄՆ) ընկերությունները: Ընկերության արտադրանքի
ներկրման աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրներ,
ինչպես նաև Ռուսաստանը: Համագործակցությունը HSBC հետ սկսվել է 2001 թվականից:
«Նոր հաճախորդ» մրցանակը
շնորհվել է Ucom ընկերությանը, որը հիմնվել է 2007 թվականին, Հայաստանում, և
ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ ծառայություններ, IP հեռուստատեսություն և
ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ընկերությունը մշտապես ներդրումներ է
կատարում ցանցի արդիականացմանը և ծառայությունների շարքի ընդլայնմանը: UCOM-ը
առևտրի ֆինանսավորման գործարքներ է կնքում HSBC խմբի բազմաթիվ բանկերի հետ:
Ընկերությունն ունի նաև մատակարարների լայն աշխարհագրություն, ընդգրկելով Անգլիան,
Ֆրանսիան, Շվեյցարիան, Շվեդիան, Չեխիան, ԱՄՆ և Թայվանը: Համագործակցություն HSBC
հետ սկսվել է 2013 թվականից:
«Բանկի գլխավոր գործադիր
տնօրենի հատուկ մրցանակը» շնորհվել է «Առողջ սունկ» ՍՊԸ-ին, որը մասնագիտանում է
սնկաբուծությամբ, զբաղեցնելով Հայաստանի սնկի շուկայի 80%-ը, իսկ Վրաստանի սնկի
շուկայի` 90% - ը: 2010 թվականին ընկերությունը Վրաստանում հիմնադրել է «Tetri
Kudi» ՍՊԸ-ն: Համագործակցությունը HSBC հետ
ընկերությունն սկսել է 2004 թվականից: Այս անվանակարգում պարգևատրվում են այն
ընկերույթունները, որոնք ունեն HSBC Բանկն Հայաստանի հետ աշխատելու բազմամյա փորձ:
Նշենք,
որ HSBC-ն առևտրի ֆինանսավորմամբ է զբաղվում արդեն մեկուկես դար (սկսած 1865 թ.):
Դեռ 19-րդ դարի կեսերին HSBC առևտրի գործարքներ է ֆինանսավորել Եվրոպայի, Ասիայի և
Ամերիկայի գործարարների միջև: Այսօր բանկը հանդիսանում է առևտրի ֆինանսավորման
միջազգային առաջատար, ընդգրկելով այդ շուկայի 10%-ը: Աշխարհագրական լայն
ներկայությունը Խմբին հնարավորություն է տալիս ներթափանցել միջազգային շուկայի մոտ
77%-ին: HSBC հաճախորդները կարող են իրենց գործարքները կնքել ավելի քան 60
երկրներում: Խումբն ամբողջ աշխարհով մեկ րոպեի ընթացքում կտարում է 1 մլն.դոլարի
առևտրի գործարք: Առևտրի ֆինանսավորման գծով HSBC-ում ներգրավված է 5800 աշխատող:
HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.`70% և Wings Establishment-ը` 30%: