Ամանորյա տոներին ընդառաջ ՊրոԿրեդիտ Բանկը մատուցում է իր
անակնկալ առաջարկը հաճախորդներին: 2014 թվականի դեկտեմբերի 22-ից Բանկի կողմից
ուժի մեջ է դրվում նոր ավանդատեսակ` «Տոնական»: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդը նախատեսված է այն հաճախորդների
համար, որոնք ունենալով որոշակի գումար ցանկանում են վաստակել բարձր եկամուտ
կարճաժամկետ կտրվածքով: Ավանդը ձևակերպվում է ՀՀ դրամով մեկ, երկու, երեք ամիս
ժամկետով համապատասխանաբար 16,17,18 տոկոս տարեկան տոկոսադրույքներով:
Աղբյուրը համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկը մշտապես ձգտում է խթանել
խնայողությունների մշակույթը: Այդ պատճառով մենք մշակել ենք մատչելի խնայողության
ծառայություն շահավետ տոկոսադրուքով: Տեղին է նշել, որ Հայաստանի բանկային
համակագրում մինչ այդ ավանդների տոկոսադրույքները տատանվում էին տարեկան 14-14.5%
սահմաններում, ընդ որում, դա արձանագրվել է եզակի բանկերի մոտ, որոնք այդ
միջոցները ներգրավում են մեկ տարուց ավելի ժամկետներով: Իսկ կարճաժամկետ
ավանդատեսակներով ՊրոԿրեդիտ Բանկի սահմանածի նման տոկոսադրույքներ դեռ չկան:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի,
ՊրոԿրեդիտ Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին
կազմել է 14.3 մլրդ.դրամ, որի ավելի քան 90%-ը պատկանում է ֆիզիկական անձանց:
ՊրոԿրեդիտ Բանկի վերը նշված առաջարկն ամենայն հավանականությամբ թույլ կտա
զգալիորեն ավելացնել ավանդների պորտֆելի աճը, ինչն էլ իր հերթին, բանկին
հնարավորություն կտա բարելավել ժամկետային ավանդների գծով բանկի դիրքերը շուկայում
և մոտենալ առաջատարների տասնյակին: Բանկի ընդհանուր կապիտալը հոկտեմբերի 1-ին
կազմել է 57.5 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 47.7 մլրդ.դրամ, զուտ շահույթը`
330 մլն.դրամ:
Նշենք, որ Հայաստանում
ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն
հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում
է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան
Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և
Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության
մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների
հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան
կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և
որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը,
ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: