Հայաստանի նախագահ
Սերժ
Սարգսյանը
հոկտեմբերի
22-ին
աշխատանքային
այցով
մեկնել
է
Կոտայքի
մարզ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, այցի ընթացքում նա եղել է Եղվարդի ՙՇահնազարյան գինու և կոնյակի
տուն՚
ընկերությունում,
ծանոթացել
գործարանի
աշխատանքի
պայմաններին,
իրականացված
ներդրումներին
և
զարգացման
ծրագրերին:
Ինչպես լրագրողներին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը, 2005 թվականից ընկերությունը
գործել
է
Փարաքարի
գինու-կոնյակի
գործարանի
բազայի
վրա,
իսկ
2009 թվականից
վերագործարկվել
է
Եղվարդում
գտնվող
նոր
շենքում:
ՙՏվյալ
պահին մեր կոնյակն արտահանվում է Ղազախստան, Ուկրաինա և Ռուսաստան, ընդ որում արտահանման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Եվ մեզ համար
ձեռնտու
է
անդամակցությունը
Մաքսային
միությանը,
քանի
որ
ակցիզներն
ու
ԱԱՀ
կմնան
երկրում
և
կհամալրեն
պետբյուջեն:
Իսկ
եվրոպական
շուկայի
չափորոշիչները
չափազանց
բարձր
են,
հնարավորություններն
էլ`
փոքր՚,
- եզրափակել
է
Շահնազարյանը: