«Ժամանակավոր անաշխատունակության
նպաստների մասին» օրենքի նախագծից սոցիալիզմի հետ է գալիս: Այս մասին այսօր ՀՀ
խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության
պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, հատկապես սոցիալիստական ձեռնարկություններում էր, որ կանանց
հետծննդյան արձակուրդների ֆինանսավորման ծախսերի մի մասը դրվում էր ձեռնարկության
վրա, քանի որ ձեռնարկությունները հանդիսանում էին պետության սեփականությունը:
Բագրատյանը գտնում է, որ պրոբլեմը կայանում է նրանում, երեխալի ծնվելու մեջ
շահագրգռված են բոլորը, բացի գործատուից: «Բոլոր զարգացած երկրներում փորձում են
աշխատանքի ընդունել կանանց, քանի որ նրանք ավելի քիչ խոցելի են կոռուպցիայի
նկատմամբ և ավելի կարգապահ են: Բայց Արևելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես,
Հայաստանում, ամեն ինչ ճիշտ հակառակն է»,-նշել է Բագրատյանը: Նա նշել է, որ հաճախ
է տեղի ունենում, երբ գործատուն ապագա մայրերի աշխատավարձերը չի բարձրացնում, քանի
որ շուտով նրանք կարող են գնալ հետծննդյան արձակուրդ: Նա կարևորել է բոլոր
մայրերին, առանց բացառության, նպաստներ տրամադրելու անհրաժեշտույթունը: Պրոբլեմը
չեն լուծում նաև արհմիույթունները, որոնք գործնականում` մեռած վիճակում են: Ազատ
միջոցներ չունեն նաև ձեռնարկությունները, եթե չհաշվենք այն կուտակումները, որոնք
նախատեսված են արձակուրդային վճարների համար:
Նշենք, որ օրինագծով նախատեսվում է սահմանել նպաստի
առավելագույն շեմ, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով կամ 1
մլն.դրամ, այսինքն, առավելագույն նպաստը կարող է կազմել 4,6 մլն.դրամ: Սա
նշանակում է, որ ծննդաբերության տարիք ունեցող 110 հազար աշխատող կանանց 99,65%-ի
համար ապահովվում է 100% փոխհատուցումով: Ըստ տվյալների բազայի, Հայաստանում կա
400 կին, որոնց աշխատավարձը 1 մլն.դրամից բարձր է: Օրինագծում առաջարկվում է,
որպեսզի փոխհատուցման մնացած մասը, որը գերազանցում է նպաստի առավելագույն
շեմը, այդ կանանց վճարվի գործատուի հետ
կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն: Իսկ չախշատող մայրերի համար մայրական
նպաստի չափը կկազմի 138 հազար դրամ, ընդ որում, նպաստը կվճարվի նաև մեռած երեխայի
ծննդաբերության դեպքում: