Իր այսօր կայացած
նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի
խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Նախագիծը
ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ծրագրի
համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը
ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է
հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային
համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել
նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը.
համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի
ընկերությունների հետ, ինչպիսիք են ՙԻնթելը՚, ՙՍիսկոն՚, ՙՆեյշնլ ինսթրումենթսը՚,
ՙՆոկիան՚ և այլ վերազգային ընկերությունները: