ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի հանդիպումները երկրի բարձրաստիճան անձանց հետ և կծանոթանա իրավիճակին Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ավելացնենք, որ սեպտեմբերի 10-12-ը Հայաստան այցի շրջանակում Ուորլիքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նա հանդիպել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ` քննարկելով շփման գծում առկա իրավիճակը: