Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 26 Հունվարի 2016

Ստեփանյան Դավիթ

Սևակ Սարուխանյան. ԱՄՆ և ԵՄ կողմից Իրանի նկատմամբ «միջուկային» պատժամիջոցների վերացումն առանձնապես բեկման չի հանգեցնի Հայաստանի հետ հարաբերություններում

Սևակ Սարուխանյան. ԱՄՆ և ԵՄ կողմից Իրանի նկատմամբ «միջուկային» պատժամիջոցների վերացումն առանձնապես բեկման չի հանգեցնի Հայաստանի հետ հարաբերություններում

Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում կանխատեսում է Իրանի նկատմամբ «միջուկային» պատժամիջոցների վերացման հնարավոր ազդեցությունն ԻԻՀ տնտեսության վրա, այդ քայլի հետևանքները հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև խոսում Իրան-Հայաստան երկաթուղու հեռանկարների մասին:

 

Հունվարի 16-ին ԱՄՆ և ԵՄ կողմից 2005 թվականին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումն առայժմ միայն էլ ավելի իջեցրեց նավթի գները: Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլն իրանական տնտեսության զարգացման համար: 

 

Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների «էն մասի» վերացումն իրոք կնպաստի ԻԻՀ մակրոտնտեսական իրավիճակի կայունացմանը: Այդուհանդերձ, առաջվա նման բաց է այն հարցը, թե արդյոք Իրանում կկարողանան ռացիոնալ օգտագործել ստեղծվող իրավիճակը: Իրանն այսօր ի զորու է նավթ արտահանել և իրականացնել խոշոր միջազգային գործարքներ: Այդուհանդերձ, Իրանի նավթի արտահանման ծավալն օրական կես միլիոն բարելի հասցնելու համար, նույնիսկ, նավթի ցածր գների պահպանման դեպքում կպահանջվի կես տարի: Առավել ևս, որ այդ դեպքում էժան նավթի արտահանումն Իրանի տնտեսության ռեցեսիան չի կասեցնի: Այդպիսով, ռեցեսիան հաղթահարելու և Իրանի տնտեսությունը զարգացնելու համար միայն Արևմուտքի պատժամիջոցներց ձերբազատվելը բավական չէ: Անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային բարեփոխումներ Իրանի տնտեսության ազատականացման ուղղությամբ՝ հատկապես, երկրի օտարերկրյա ներդրողների մուտքի մասով, ինչն առ այսօր խնդրահարույց է:Նախագահ Ռոուհանին, իհարկե, կարող է նախաձեռնել նման բարեփոխումներ: Սակայն նման որոշումները պետք է հաստատի ԻԻՀ խորհրդարանը, որը ներկայացված է, հիմնականում, կրոնական-պահպանողական ուժերի կողմից: Ուստի, բարեփոխումները կհանդիպեն գործուն դիմակայության, քանի որ անմիջջականորեն կհարվածեն հին վերնախավի շահերին, որը բավականին կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի տնտեսական կյանքում: Իսկ հաշվի առնելով, որ փետրվարին ԻԻՀ-ում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռոուհանիի կողմնակիցների ներկայացվածության մակարդակը Մեջլիսում էապես չի փոխվի՝ նման պայմաններում Իրանի տնտեսական թռիչքի մասին խոսելու հարկ չկա:

 

Հայաստանի փորձագիտական հանրությունն արդեն քննարկում է Երևանի քայլերը հայ-իրանական նոր ենթակառուցվածքային նախագծերին երկրի մասնակցության ուղղությամբ՝ կարծելով, որ այդ գործընթացը դրա համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի:

Արդյո՞ք կիսում եք նման միտումների առկայության վերաբերյալ կարծիքը:

 

Իմ կարծիքով, ԱՄՆ և ԵՄ կողմից Իրանի նկատմամբ «միջուկային» պատժամիջոցների վերացումը առանձնապես բեկման չի հանգեցնի Հայաստանի հետ հարաբերություններում, ուստի ես հակված չեմ կիսելու Հայաստանի որոշակի շրջանակներում գոյություն ունեցող էյֆորիան: Խնդիրն այն է, որ վերջին 20 տարվա հայ-իրանական առավել խոշոր նախագծերն արդեն իրագործված են: Խոսքը վերաբերում է, օրինակ, Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը: Անշուշտ, կան նաև անավարտ նախագծեր, սակայն Իրանը ոչ մի առնչություն չունի ֆինանսավորման հետ, օրինակ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը:

Հենց նույն Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի անցկացումը ֆինանսավորվում է Երևանի կողմից հայայթվող վարկային միջոցներով: Իսկ ինչ վերաբերում է լայնորեն գովազդված Մեղրիի ՀԷԿ կառուցման նախագծին, որը պետք է ֆինանսավորեր Թեհրանը, ապա դրա իրացման խոչընդոտները վերջապես վերացել են:

Սակայն, իրանական կողմին այսօր հարկավոր է դարձյալ շահագրգռել նախագծով, քանի որ դրա սառեցման շրջանը բավականին տևական էր, և այդ ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի է ունեցել հենց իրանական քաղաքականությունում Հարավային Կովկասում:

 

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի հետ «Գազպրոմի» լյուքսեմբուրգյան բանակցությունների արդյունքում Ալեքսեյ Միլլերը հաղորդել է, որ տվյալ պահին «Գազպրոմն» իրանցի գործընկերների հետ համատեղ մշակում է փոխանակման գործառնությունների հարցեր: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանն ունի գազի տարանցման երկիր դառնալու հեռանկարներ:

 

Վրաստանի կողմից իրանական գազի գնման շուրջ բանակցություններում, իմ կարծիքով, խոսքը վերաբերում է բացառապես «վիրտուալ» գազի գնմանը: Դրա առավել հավանական սխեման ենթադրում է, որ Թբիլիսիի և Թեհրանի միջև գազի գնման շուրջ պայմանագրի ստորագրումից հետո Վրաստանն այդ «իրանական գազը» կթողնի Վրաստանի տարածքով Հայաստան փոխադրվող ռուսական գազի մասից: Դրա դիմաց Իրանը նույն քանակությամբ գազ կմղի Իրան-Հայաստան գազամուղով: Եվ արդեն այդ գազը Հայաստանում կվաճառվի` որպես ռուսական, ինչն օրինականության տեսակետից ոչ մի խնդիր չի ստեղծի: Դա հերթական սվոփային համակարգ է, որը լայնորեն կիրառվում է ոչ միայն աշխարհում, այլև` տարածաշրջանում: Ինչ վերաբերում է այդ վիրտուալ սխեմայի նպատակներին և տնտեսական հիմնավորմանը, ողջ հարցն առնչվում է գնագոյացմանը: Այսպես, եթե 5 տարի առաջ ռուսական գազն ադրբեջանականից ավելի թանկ էր, ապա այսօր ամեն ինչ ճիշտ հակառակն է:

 

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի Երևանում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրելու Իրան-Հայաստան երկաթուղային ճանապահի կառուցման նախագծին մասնակցության հարցը: Հարցն ուսումնասիրում են նաև Չինաստանն ու Իրանը, ինչը Չինաստանին չի խանգարում իրագործել «Մետաքսի ճանապարհ» նախագիծը, իսկ Իրանին` մասնակցել  Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման նախագծին: Բնորոշեք Իրան-Հայաստան երկաթուղ հեռանկարները՝ այս լույսի ներքո:

 

Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհը շատ թանկարժեք նախագիծ է, որը կարող է իրագործվել, բացառապես` ելնելով հնարավոր ներդրողների տնտեսական շահագրգռվածությունից: Առայժմ այդպիսի ակտիվ շահագրգռվածություն չկա, և այն կարող է առաջանալ միայն այն դ եպքում, եթե տարածաշրջանում տեղի ունենան էական քաղաքական և ռազմաքաղաքական փոփոխություններ: Օրինակ, եթե Ադրբեջանում ծագի մի իրավիճակ, երբ ադրբեջանական երկաթուղիների օգտագործումը լինի վտանգավոր կամ անհնար: Մյուս տարբերակը` եթե բացվի վրաց-ռուսական երկաթուղու աբխազական հատվածը: Կան նաև այլ տարբերակներ: Ընդ որում, համոզված եմ, որ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակի պահպանման պայմաններում, գործնականում, ոչ ոքի մոտ նախագծով շահագրգռվածություն ի հայտ չի գա: Չեմ բացառում, որ հենց նույն Պեկինը կարող է շահագրգռված լինել ներդրումներով նախագծում` ոչ զուտ տնտեսական ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարի, իսկ այդպիսի գումար հազվադեպ է ինչ-որ մեկը ներդրում` առանց ակնհայտ տնտեսական շահերի:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8585
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի