Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Երեթշաբթի, 7 Հուլիսի 2015

Մանուկյան Կարինե

Կկայանա ՙԱրշիլ Գորկի՚ բալետային ներկայացման պրեմիերան

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ` հուլիսի 9-ին և 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՙԱրշիլ Գորկի՚ բալետային ներկայացման պրեմիերան: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ներկայացումն իրականացրել են ՙՀզոր զգացմունքներ՚ պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի ՙԲարեկամություն՚ պետական համույթը` Շվեդական Արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:

Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/: Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական Արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի Պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական Արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի Պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան  /ՙԲարեկամություն՚ համույթ/: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5697
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի