Իրանական Մեհրաբադի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը, արտակարգ վայրէջք կատարվել է ինքաթիռի տեխնիկական անսարքությունների պատճառով: ՙIran Aseman Air՚ ընկերության Boeing 737 ինքնաթիռում 128 ուղևոր է գտնվել: Ինչպես նշվել է, նրանք բոլորը մեկ այլ ինքնաթիռով Երևան մեկնելու հնարավորություն են ստացել: