Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո մահացած Տավուշի մարզի 77-ամյա Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում, Խոջոյանի մեզի մեջ հայտնաբերվել է նավթամթերք եւ հոգեմետ դեղամիջոց:
Նշենք, որ Տավուշի մարզի 77-ամյա հովիվ Մամիկոն Խոջոյանը մոլորվելու հետևանքով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել մարտի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրա առողջական վիճակն օրեցօր վատթարացել է: Խոջոյանը մահացել է մայիսի 21-ին: