Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին: Այս մասին այսօր Երևանում ընթացող` ՙԲաց կառավարման համագործակցություն - Հայաստան՚ առաջին միջազգային ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի, լրատվամիջոցները նեգատիվ ֆոնի ներքո լուսաբանում են պետական մարմինների աշխատանքը, մշտապես մատուցվում է, որ բյուջետային միջոցները ծախսվել են անարդյունավետ, սական բացակայում են փաստերը: ՙՀասարակությունը հեշտությամբ է յուրացնում սենսացիոն նորությունները, իսկ ԶԼՄ-ները, օգտվելով դրանից, չեն ֆիլտրում ինֆորմացիան, ինչի արդյունքում էլ նեգատիվ նորությունների ալիքը տարածվում է հասարակության մեջ: Դա բերում է հասարակության անվստահությանը և բողոքներին, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է բարփոխումների իրականացմանը՚,-հայտարարել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ եթե տարածվում է ապատեղեկատվություն կամ զրպարտանք, ապա պետծառայողները պետք է դիմեն դատարան: ՙԲայց դա չի արվում, քանի որ դիտարկվում է որպես ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշում՚,-եզրափակել է վարչապետը: