Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի 65-րդ գրքի տոնավաճառին, որը կընթանա հոկտեմբերի 9-13-ը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է րքի և գրահրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա ասելով, հայկական տաղավարում կներկայացվի ավելի քան 200 գիրք. մանկական և գեղարվեստական գրականություն, հանրագիտարանային հրատարակություններ, գեղարվեստական ալբոմներ, հայկական արվեստին և մշակույթին նվիրված գրքեր: Հայկական գրատպության օտարալեզու արտադրանքն ավանդաբար ներկայացվում է գրիք միջազգային տոնավաճառներում, և Frankfurter Buchmesse-2013 բացառություն չի լինի:
Միլիտոնյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերիջին 7-8 տարում Հայաստանում օտար լեզուներով գրքեր են հրատարակվում: Օրինակ, անցյալ տարի հրատարակվել են ոչ միայն ռուսերեն և անգլերեն, այլև ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն գրքեր: Բացի այդ, հրատարակվում են նաև գեղարվեստական ալբոմներ երկու-երեք լեզվով, որոնք ավանդաբար բարձր գնահատականների են արժանանում տարբեր երկրների փորձագետների շրջանում:
Ավելացնենք, որ այս տարի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուրը կլինի Բրազիլիան: