Ադրբեջանի արտգործնախարարությունը կուժեղացնի միջազգային հանրությանը ՙՀայաստանի ագրեսիվ քաղաքականության՚ մասին իրեզեկմանը և հայկական քարոզչությանը հակազդմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, հայտնում են ադրբեջանակն ԶԼՄ-ները:
Նա հաև հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատանքի գերակայություններից մեկը եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այնուհետև նա միջազգային կառույցներում ադրբեջանական քաղաքականության ՙհաջողության՚ օրինակներ է բերել: ՙԱդերբեջանի ջանքերով ՄԱԿ-ում Հայաստանի կողմից Espoo կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների խախտման վերաբերյալ որոշում է ընդունվել`Մեծամորի ատոմային էլեկտրակայանի նոր ռեակտորի կառուցման համատեքստում:
Մինչդեռ Ադրբեջանում նավթային և գազային նոր նախագծերի իրականացման դեմ ուղղված Հայաստանի բանաձևը մերժվել է՚,- հայտարարել է նախարարը: