Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը փորձում է աջակցություն ցույց տալ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ մեջ, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ որում, նա չի ճշտել, թե հատկապես ինչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը`հավաստիացնելով, որ ձեռնարկված միջոցների արդյունքների մասին կտեղեկացնի ավելի ուշ:
Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հրաչյա Հարությունյանը ներկայումս բուժզննում է անցնում: Փաստը, որը Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի ծաղկավոր խալաթով, հասարակական մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի հայկական համայքնում: Մարդկային արժանապատվության նվաստացման դեմ բողոքի ալիք է բարձրացել նաև սոցիալական ցանցերում: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի դատարանը կալանավորել է Հարությունյանին: Դատարանի որոշմամբ, նա կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 13-ը: Հուլիսի 13-ին բեռնատարը բախվել է Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Գործող օրենքների համաձայն, 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: