2015 թ. ընթացքում աշխատանքից ազատվել է շուրջ 100 անտառապետ և անտառապահ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՙՀայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Նրա խոսքով, դա կապված է այդ թվում ապօրինի ծառահատումների հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ընթացիկ տարում ապօրինի հատվել է1273 ծառ, մինդեռ 2014 թվականին՝ 1063, 2013-ին՝ 928: Մաթևոսյանը խոստովանել է, որ եղել են դեպքեր, երբ ապօրինի ծառահատումներին աջակցել են անտառապետները:
Ծառահատումներին նպաստում են նաև անտառներին կից գյուղական համայնքների բնակիչները, ովքեր իրենց տները փայտով են ջեռուցում: Մինչդեռ 2015 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, անտառամերձ մի շարք համայնքների հատկացվել են չորացած ծառերի ոստեր: Այս տարի դրա ծավալները կազմել են 36 հազար խմ, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 52 հազար խմ:
Ինչ վերաբերում է անտառավերականգնողական աշխատանքներին, 2015 թվականին դրանք իրականացվել են 175 հա տարածքում: Բացի այդ, հաստատվել է 2015-2019 թթ. GEF (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ/ ծրագիրը, որը նախատեսում է 4600 հա տարածքում անտառավերականգնողական աշխատանքների իրականացում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայանտառ՚ ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն՚ մասնաճյուղի «Ճակատեն՚ անտառպետության պահաբաժնում ապօրինի ծռահատման փաստով մեղասրանք է առաջադրվել երեք անձի: Ձերբակալվել է «Ճակատենի անտառպետության՚ անտառապահ Անդրանիկ Մարգարյանը, ով, ինչպես պարզվել է, թույլատրել և օժանդակել է իր պահպանությանը հանձնված անտառամասից ապօրինի, բենզասղոցի գործադրմամբ հատել նշված ծառերը։
GIZ հետազոտությունների համաձայն, հանրապետության անտառային տարածքները կազմում են 332 333 հա կամ 11.1%: Էկոլոգների կարծիքով, Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալները գերազանցում են պաշտոնական տվյալները 70-80 անգամ: