Արցախը
ներառվել է Gallup-ի «ոչ դրական զգացողություններով» երկրների ցուցակում:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, 138 երկրներում
հետազոտության ընթացքում հարցեր են տրվել անցած օրերի զգացողությունների, ապրած
զգացմունքների վերաբերյալ: Արդյունքում` երրորդ տարին անընդմեջ առաջինը ցուցակում
Պարագվայն է, իսկ վերջինը` Սիրիան: Հայաստանը վերջից 14-15 տեղն է զբաղեցրել
ցուցակում:
Ոչ դրական զգացողություններով երկրների թվում է հայտնվել
նաև Արցախը, քանի որ հարցման ենթարկվածների 55 տոկոսը, հիմնականում, ոչ դրական
հույզեր են ապրել: