Դանիայի հավաքականը ցրեց 2014 թվականին Բրազիլիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի պատրանքները: ՙՀրազդան՚ մարզադաշտում Հայաստան-Դանիա խաղն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ հյուրերի:
ՙԵս շնորհակալ եմ ֆուտբոլիստներին Դանիայի հետ խաղի համար, քանի որ նրանք իրոք կամք դրսևորեցին բարդ իրավիճակում` կարողանալով խաղալ տաս հոգով: Ես նրանց կարող եմ միայն լավ բառեր ասել: Մենք չէինք զիջում դանիացիների նախաձեռնություններին, քանի որ ամեն մի թիմ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը: Մենք ունենք գրոհի և պաշտպանության հաշվեկշիռ, և մենք պաշտպանվում կամ հարձակվում ենք ողջ թիմով՚, - հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Մեկնաբանելով վնասվածքների առնչությամբ Կառլեն Մկրտչյանի և Արթուր Սարգիսովի հարկադրված փոխարինունմերը` նա նշել է, որ ՙդժվար է խոսել պարտության պատճառների մասին, երբ երկու խաղում կատարում ես հինգ փոխարիում և երկու անգամ փոխում ես խաղի պլանը՚: Մինասյանը նաև հաղորդել է, որ Սարգիսովի և Մկրտչյանի վնասվածքները լուրջ չեն, և մի քանի օր անց երկուսն էլ նորմալ վիճակում կլինեն:
Դանիայի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն իր հերթին հայտարարել է, որ իր թիմը Հայաստանին հաղթել է ըստ արժանվույն, այլ ոչ թե պատաահականության շնորհիվ: ՙԻհարկե, ուժեղ թիմերի հետ խաղերում, ինչպիսին է Հայաստանը, հաջողությունը չի խանգարի, սակայն մենք ամենասկզբից վերահսկում էինք խաղը և հաղթեցին արժանապատվորեն, հստակ կատարելով այն ամենը, ինչ պատրաստել էինք խաղին նախորդած մարզումներում: Կոպենհագենում հակագրոհներում լավ խաղաց Հայաստանի հավաքականը, Երևանում լավ խաղացինք մենք՚, - հայտարարել է Օլսենը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Երևանում` Բուլղարիայի հավաքականի հետ: