Ադրբեջանի
պաշտպանության նախարարությունն ընդունել է ԼՂՀ հետ սահմանում հրադադարի ռեժիմի
խախտման և ադրբեջանցի երեք զինվորների վիրավորման փաստը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն,
Ֆիզուլիի ուղղությամբ բախման ընթացքում վիրավորվել են Ադրբեջանի զինված ուժերի
զինծառայողներ` սերժանտ Մուրադ Ասիֆ օղլու Մամեդովը, շարքայիններ Թուրալ Էլդար
օղլու Իսագովը և Միրզա Ասիֆ օղլու Միրզալին:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ մայիսի 21-ի` լույս 22-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն են ձեռնարկել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ: Սակայն ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: