Պաշտոնական
Բաքուն վերջին տարիներին մշտապես արծարծում է Հայաստանի կողմից ՄԱԿ անվտանգության
խորհրդի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող 4 բանանձևերի չկատարման թեման,
սակայն դա չափազանց սայթաքուն թեմա
է, առաջն հերթին, հենց Ադրբեջանի համար: Հունիսի 20-ին Երևանում կայացած մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի կողմից նախկին
համանախագահող Վլադիմիր Կազիմիրովը:
«ՄԱԿ առաջին բանաձևն ընդունվել
է հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավումից հետո` Ադրբեջանի նախաձեռնությամբ:
Դրանից հետո Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան և Իտալիան, որը նախագահում էր Մինսկի
խորհրդաժողովում, պաշտոնապես հարցում
հղեցին բոոր կողմերին, թե արդյոք նրանք պատրաստ են դրա կատարմանը: Երևանն ու
Ստեփանակերտը դրական պատասխանեցին: Բաքվից այդպես էլ պատասխան չստացվեց: Եվ այդպես
բոլոր 4 բանաձևերի պարագայում», - ասել է Կազիմիրովը:
Նրա
համոզմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ենթադրում է, առաջին հերթին, հրադադարի
ռեժիմի հաստատուն ամրագրում, ինչն այսօր չափազանց դվար գործ է թվում Ադրբեջանի
նախագահի կողմից մշտապես զենք ճոճելու պայմաններում: «Կրտսեր Ալիևը գործում է հոր
պատվիրաններին հակառակ: Չէ որ ժամանակին Հեյդար Ալիևը փաստաթղթերից մեկում հստակ
ձևակերպել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ
միջոցներով», - հիշեցրել է ռուսաստանցի դիվանագետը: