ԱՄՆ
դատապարտում է բռնությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, որի
արդյունքում շատ զոհեր եղան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Հարրի
Ռոբինսոնը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Դիվանագետը
նաև ցավակցություն է հայտնել սպանվածների և վիրավորների հարազատներին և կողմերին
կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման նպատակով: Ընդ
որում նա պահանջել է, որպեսզի կողմերը հարգեն հրադադաի ռեժիմի հաստատման շուրջ
համաձայնագի դրույթները: «Վաշինգտոնը կշարունակի աջակցել հակամարտող բոլոր
կողմերին` ԼՂՀ-ում հակամարտության տևական կարգավորում ապահովելու համար», -
հայտարարել է ան: Ընդ որում Ռոբինսոնն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ
կարգավորման նկատմամբ այլընտրանքի բացակայությունը: «ԱՄՆ ողջունում է Հայաստանի,
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, ինչպես նաև
երկխոսությունը շարունակելու նախագահների պատրաստակամությունը: Մենք երկրներին կոչ
ենք անում քաղաքական կամք դրսևորել և շարունակել բանակցությունները», - նշել է նա: