ԵԱՀԿ Մինսկի
խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել ընդունել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպելու հրավերը:
«Ամերիկայի ձայն»
ռդիոկայանի հեռարձակած հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը նշել է, որ լավ կլիներ, եթե նախագահներն
ընդունեին այդ հրավերը, ինչը թույլ կտա սկսել կառուցողական բանակցություններ: Այդ
համատեքստում ամերիկացի համանախագահը հավելել էր, որ իրենք լավ են աշխատում
ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ: «ԱՄՆ, հավատարիմ մնալով Մինսկի
գործընթացին, պատրաստ է նաև երկկողմ կարգով հնարավորինս աջակցել հաշտության գործընթացին»,
- եզրափակել է նա:
Հիշեցնենք,
որ Հայաստան և Ադրբեջան կատարած տարածաշրջային այցի շրջանակներում Ֆրանսիայի
նախագահը երկու երկրների ղեկավարների հանդիպումների փուլը վերսկսելու գաղափար էր
հայտնել` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով:
Նա խոստացել էր Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ հանդիպումների կազմակերպմանը
և առաջարկել առաջիկա հանդիպումն անցկացնել Փարիզում: