Բարձրաստիճան
պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե
Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և
դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և
ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումըª այն
պատճառաբանությամբ, որ համաձայն ՙՀանրային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի,
Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի
(հոդված 43):
Սակայն
Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի
բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե
շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա
վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ Հանձնաժողովի
պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական
գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց
ընկերությունների մասնակցության վերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող
պատասխանª վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունըե:
Միաժամանակ
ԹԻՀԿ-ն տեղեկացնում է, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը
ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի
կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով: