Ըստ ՀՀ
Կենտրոնական բանկի տվյալների, վերջին 6 տարիներին Հայաստանից ոչ պաշտոնական
ճանապարհով արտահանվել է 6 մլրդ.դոլար: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում
հայտարարել է ՀԱԿ խմբակցությնա ղեկավար Լևոն Զուրաբյանը, հարցն ուղղելով ՀՀ ԿԲ
նախագահ Արթուր Ջավադյանին, նրա վերընտրման կապակցությամբ:
Ըստ Ջավադյանի, Հայաստանից 6 մլրդ.դոլար ծավալով
կապիտալի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունը չի հանդիսանում ԿԲ պաշտոնական
կարծիքը, դա ընդամենը Համաշխարհային բանկի խմբի որոշ կազմակերպությունների
մասնագետների գնահատականն է: Նա հավաստել է պատգամավորներին, որ ՀՀ ԿԲ վերահսկում է
բոլոր հոսքերը, ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դեպի դուրս, և վերջին
5 տարիներին դեպի Հայաստան միջոցների ներհոսքը գերազանցել է արտահոսքը: «ՀԲ
մասնագետների կողմից կիրառվող մեթոդաբանությունը հիմնված է ինվոյսային գնի վրա,
որը կիրառվում է մի շարք երկրներում: Ընդ որում, հաշվի չի առնվում մի շարք
ապրանքների ինվոյսների առանձնահատկությունները, քանի որ այդ ապրանքներն ունեն
տարբեր շուկաներ, և որտեղ գործում են տարբեր գներ: Հիմնվելով կապիտալի արտահոսքի
հատկապես այդ մեթոդաբանության վրա, փորձագետները սահմանել են, որ գումարները պետք
է հոսեին Հայաստան, բայց այդպես էլ տեղ չեն հասել»,-ընդգծել է Ջավադյանը: ԿԲ
նախագահը մտադիր է ՀԲ փորձագետների հետ համատեղ կազմակերպել կլոր սեղան, որի
ընթացքում կքննարկվի նաև այդ հարցը:
Նշենք,
որ ՀԲ խմբի անդամ են հանդիսանում IFC, IDA և EBRD: ՀԲ երևանյան գրասենյակում
ԱրմԻնֆո գործակալությանը հաստատել են այդ գնահատման առկայությունը գլոբալ
հետազոտությունների համատեքստում, որոնք հրապարակվել են կես տարի առաջ: