Հայաստանը կմասնակցի Բաքվում ԱՊՀ անդան երկրների Գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙՄենք կմասնակցենք նիստին: Հայաստանը Բաքվում կայանալիք նիստում կներկայացնի Մոսկվայում մեր ներկայացուցիչը՚,- ասել է նա: Ըստ որում, նա նշել է, որ առայժմ չի կարող հստակ ասել, թե հատկապես ով:
Նշենք, որ ԱՊՀ երկրների Գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի 7-8-ը Բաքվում: