Ուկրաինական
սցենարը Հայաստանում չի կրկնվի, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ
խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող
իրադարձությունները Հայաստանի հետ ոչ մի առնչութուն չունեն: Պետք չէ մոռանալ, որ մեր խնդիրները
բոլորովն այլ են, նախ և առաջ, խոսքը վերաբերում է ղարաբաղյան հարցին: Կոնֆլիկտային
իրավիճակների առկայության դեպքում գզվռտոցը մեզ ուղղակի հակացուցված է: Ես հուսով
եմ, որ մեր քաղաքացիները գիտակցում են նման քայլերի ինքնակործանարար լինելը»,
- հայտարարել է Սահակյանը: Նա նաև հավելել
է, որ դրական է համարում պետության կառավարման գործընթացին մասնակցելու հայ
հասարակական հատվածի ցանկությունը: «Սակայն այդ ցանկությունը չպետք է վերաճի
զանգվածային սպանությունների մայրաքաղաքի փողոցներում», - ասել է հանրապետականը: