ՙԱֆրիկյանների՚ ակումբի դիմաց բողոքի ակցիան քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, բողոքի ակցիան տեղի է ունենում Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում, վարորդները ըմբռնումով են վերաբերում ակցիային և փորձում երթևեկելի մասով անցնել նվազագույն արագությամբ, սակայն ՙMersedes՚-ով ոմն մեկը սկսել է մեքենան քշել ակտիվիստների վրա: Մեքենան շրջապատել են ակցիայի վրդովված մասնակիցները, դեպքի վայր են սկսել ժամանել ոստիկանության աշխատակիցները: Սակայն, վարորդին դա չի կանգնեցրել, նա մեծ արագությամբ դուրս է եկել Հյուսիսային պողոտա, և միայն երջանիկ պատահականությամբ ամեն ինչ առանց զոհերի է ավարտվել: