Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի լինի, քանզի բոլոր
քաղաքական ուժերը հասկանում են ներքաղաքական իրավիճակի ապակայունացման կործարնարար
լինելը: Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել
ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Պատասխանելով
այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում իրեն քննադատողներին, և որ քաղաքական
ուժը կամ գործիչն է այժմ իր նշանառության տակ, ոստիկանապետը հայտարարել է, թե ինքը
թիրախներ չունի: «Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց պարկեշտ են պահում, կատարում են
օրենքի պահանջները, իմ բարեկամներն են: Իմ ուշադրության կենտրոնում հայտնվում են
նրանք, ովքեր խախտում են օրենքը», - նշել է նա: