Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների, Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Մոսկվայի մետրոյում այսօր երեք վագոն դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, 129-ը` հոսպիտալացվել է, 42 տուժածի վիճակը գնահատվում է ծանր: ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ քննարկվում է մոսկովյան մետրոյում վթարի մի քանի վարկած, բոլորը տեխնիկական են, ահաբեկչության նշաններ չկան: