ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում
է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին:
Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար»
սկզբունքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, անակնկալ
նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել
է խաղարկության վեցերորդ փուլի հաղթողներին` 31 բաժանորդի: Ընթացիկ տարում
իրականացված խաղարկությունների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է
նվիրել արդեն 181 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս`
հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր
մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 281 սմարթֆոն:
Հերթական
խաղարկության ընթացքը տեսագրվել է հոկտեմբերի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել
է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time»
համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել
պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված
հեռախոսահամարները: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում
է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS
հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը
(Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի
ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման
ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության
հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման
օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է
ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը
նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ
երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ
առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային
ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների
բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին
կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի
բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և
Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն
լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում
է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու
Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: