ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հագուստի բրենդային խանութներում իրականացված դիտարկումների արդյունքում բացահայտվել են ապրանքների զեղչային քաղաքականության հետ կապված մի շարք խախտումներ:
Հոկտեմբրի 25-ին կայացած նիստում Հանձանաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ ցուցափեղկերում զեղչերի վերաբերյալ տեղադրված հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, ընկերությունը հայտարարում է 50-70% զեղչերի մասին, բայց իրականում դրանք վերաբերվում են միայն ապրանքների որոշ խմբին, ինչը թյուրիմացության մեջ է գցում գնորդներին: Շաբոյանը նշել է, որ այս անգամ Հանձնաժողովը կսահմանափակվի նախազգուշացումով, բայց կրկնվելու դեպքում կկիրառվեն էական ֆինանսական տույժեր:
Հատկանշական է, որ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ ընդունեցին խախտումների փաստը և Հանձնաժողովից ներողություն խնդրեցին: Մասնավորապես, ՙԲեներիկ՚ ¥ՙԲյսիկ Հաուզ՚ խանութներ¤ ընկերության ներկայացուցիչ Համիկ Մարտիրոսյանը նշել է, որ ընկերությունն ընդունում է Հանձնաժողովի նկատողությունները, և գտնում է, որ դրանք կլինեն ի օգուտ ընկերության, ինչպես նաև գնորդների: Ընկերությունն արդեն բարելավել է իր գովազդը: Խախտումներ են արձանագրվել նաև ՙՌուժ՚, ՙՕրկեստրա՚, ՙՄի-մի՚, ՙՇոկոլադ՚, ՙՎենեցիա՚, ՙԳեսս՚, ՙՄոսկինո՚ ընկերություններում: