Գերմանացի
դիվանագետ Հերբերտ Սալբերը նշանակվել է Հարավային Կովկասի գծով ԵՄ նոր հատուկ
ներկայացուցիչ: Այդ մասին հաղորդել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության
քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոոնը:
Նրա ասելով, Սալբերի մեծ
փորձն ու գիտելիքները կարևոր ռեսուրս են ԵՄ համար: «Մենք անհամբերությամբ սպասում
ենք նրա աշխատանքին այդ նոր ամպլուայում», - հայտարարել է Էշթոնը:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ֆիլիպ Լեֆորը: