Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն: Հովհաննիսյանն առանց աշխատանքի չի մնացել. նա արդեն նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին թատրոնի արտիստները ձախողել էին ՙԱնուշ՚ ներկայացումը` ի նշան բողոքի ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Նման անսպասելի բողոքի ակցիային ստիպված էր ուշադրություն դարձնել Մշակույթի նախարարությունը: Թատրոնի արտիստների և ղեկավարության հետ հանդիպել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է, որ հունվարի 1-ից թատրոնի ստեղծագործական կազմի աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Մինչդեռ թատրոնի արտիստների հունվարյան աշխատավարձերը հաշվարկելիս այդ հավելումը հաշվի չէր առնվել: