Հայաստան բնական գազի մատակարարումը, որը մայիսի 17-ին ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, դեռ չի վերականգնվել: Այդ մասին` ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից: Վթարի մասին Հայաստանի գազային ընկերությանը տեղեկացրել էր Վրաստանի գազափոխդրման ընկերությունը:
«Աշխատանքներն առայժմ շարունակվում են, և մեքն ոչինչ չենք կարող ասել դրանց ավարտի ժակետի մասին», - ասել են «Գազպրոմ Արմենիայում», հավելելով, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ ողջ ծավալով, առանց սահմանափակման` Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին: