ԱՄՆ Հայլենդի Քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին եւ
դիմել է Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին` կոչ անելով պաշտպանել
ժողովրդավար և անկախ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, բանաձևում նաև
աջակցություն է հայտնվնում ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին, որոնք նպատակաուղղված են անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը ռազմավարական կարեւոր այդ տարածաշրջանում:
Հայլենդի Քաղաքային խորհուրդը ընդունել է նաև մեկ այլ բանաձև`
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձորի եւ Հայլենդի միջեւ քույրացած քաղաքների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի
անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզիանա
նահագները, Ֆրեզնո քաղաքը, ինչպես նաև`
Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգը: