ՄՄ-ին Հայաստանի անդամակցման վերջնական ժամկետները հայտնի կդառնան ապրիլի վերջին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, երկուշաբթի օրը տեղի կունենա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության աշխատանքային խմբի հերթական նիստը: Միջոցառումների մեծ մասը հանրապետությունն արդեն իրականացրել է, մնացել են չնչին դետալներ: Դրանք լուծելուց հետո աշխատանքային խումբն իր առաջարկները կներկայացնի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներին, և այդ ժամանակ էլ կորոշվի ՄՄ-ին Հայասանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: