Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքում ընկերությունը սկսել է ֆիքսված կապի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքները։ Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի կեսը Beeline-ը կավարտի թվային կայանի մոնտաժման, ֆիքսված կապի բաժանորդների գործող համարների միացման և սարքավորումների փոխարինման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ապահովել Շվանիձոր համայնքի բնակիչներին ֆիքսված կապի բարձրորակ ծառայություններով և լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ:
ՙՇվանիձորը գտնվելով Հայաստանի ամենահարավային մասում Երևանից ամեամեծ հեռավորությունն ունեցող բնակավայրերից է: Beeline-ի առաքելությունն է մարդկանց ավելի մոտ դարձնել հեռավորությունները հաղթահարելու միջոցով: Շվանիձորի բնակիչները մոտակա ժամանակում կկարողանան սեփական փորձով համոզվել քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ, հարմար և բարձրորակ ծառայությունների բոլոր առավելություններում՚, - նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում այս ցուցանիշը գերազանցում է 86 տոկոսը։